Բելգիացի դիվանագետ. Եվ ԵԱՀԿ ՄԽ-ն, և ԵՄ-ն շատ լուրջ են տրամադրված ղարաբաղյան կարգավորման հարցում20 դեկտեմբերի 2012 - 14:24 AMT PanARMENIAN.Net - «Մենք ուշադիր հետևում ենք Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ տիրող իրավիճակին: Դա ողբերգական պատմություն է, այստեղ արդեն 2 տարի գտնվելով, ես տեսնում եմ, որ առաջընթացի հասնելը հեշտ չէ»,-հայտարարել է Ադրբեջանում Բելգիայի դեսպան Լյուկ Տրոենը, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը: «Դա չի նշանակում, թե մենք պետք է կորցնենք հույսներս ու նվազեցնենք ջանքերը: Հակառակը, մենք պետք է ավելի մեծ դիվանագիտական ջանքեր գործադրենք: Այլընտրանքային լուծումը դա բռնությունն է, որից պետք է խուսափել»: «Ես երջանիկ եմ, որ ոչ միայն ԵԱՀԿ ՄԽ-ն, այլ նաև ԵՄ-ն շատ լուրջ են տրամադրված ղարաբաղյան կարգավորման հարցում: ԵՄ-ն պատրաստ է ակտիվացնել փոխգործակցությունը այդ ոլորտում, մասնավորապես Հարավային Կովկասում ներկայացուցչությունների գործունեության շրջանակներում: Դեսպան Լեֆորը նաև քայլեր է ձեռնարկում, որոնք նպաստում են հակամարտության խաղաղ կարգավորմանը, լրացնելով ու փոխգործակցելով Մինսկի խմբի հետ: Ես վստահ եմ, որ լուծում կգտնվի»,-ասել է Լյուկ Տրոենը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը |