Վահագն Չախալյանն առաջիկա կես ժամվա ընթացքում ազատ կարձակվի

Վահագն Չախալյանն առաջիկա կես ժամվա ընթացքում ազատ կարձակվի

PanARMENIAN.Net - Ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանն առաջիկա կես ժամվա ընթացքում ազատ կարձակվի: Վահագնի եղբայր Արմեն Չախալյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դատարանը որոշումն արդեն կայացրել է և իրենք այս պահին բանտի մոտ սպասում են, որ Վահագնի բաց թողնեն: «Կգնանք եկեղեցի, մոմ կվառենք, կաղոթենք ու կգնանք Ախալքալակ»,- ասաց Արմեն Չախալյանը:

Վահագն Չախալյան

Վրացական իշխանությունները 2008թ. հուլիսի 21-ին ձերբակալել են հայազգի հասարակական գործիչ Վահագն Չախալյանին և 2009թ. ապրիլի 7-ին նրան դատապարտել 10 տարվա ազատազրկման` «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման», «խուլիգանության» և «զենքի պահպանման» մեղադրանքներով: Սակայն այս աղմկահարույց ձերբակակալությունից և դատավարությունից հետո Վրաստնաի հայ համայնքը բազմաթիվ միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել է գործի վրա` համարելով, որ Չախալյանը բացահայտ քաղաքական հետապնդման զոհ է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---