Վահագն Չախալյանի ազատ արձակումը խիստ բարկացրել է Վրաստանի նախագահին

Վահագն Չախալյանի ազատ արձակումը խիստ բարկացրել է Վրաստանի նախագահին

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մեղադրում է վարչապետին ու խորհրդարանին «վրաց պետականության թշնամուն»՝ հայ ակտիվիստ Վահագն Չախալյանին ազատ արձակելու համար:

«Դա հակապետական քայլ էր, համաներման արդյունքում ազատ արձակվեց Ռուսաստանի լրտեսը, որն աշխատում է Վրաստանի փլուզման, նրա ամբողջականության մասնատման ուղղությամբ»,-հայտարարել է Սահակաշվիլին հատուկ ուղերձում:

Նա նշել է, որ Չախալյանը «Հայաստանի օգտին չի աշխատում, նա աշխատում է Ռուսաստանի վրա և Վրաստանի ամբողջականության մասնատման ուղղությամբ»:

«Այստեղ հարցը նրա ազգային պատկանելությունը չէ, քանի որ Վրաստանում շատ են հայերը, որոնք ազնվորեն ծառայում են մեր երկրին և պատրաստ են կյանքը տալ նրա համար: Իվանիշվիլին պետք է հասկանա, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի խնդրանքով ազատ արձակված հանցագործը հակապետական գործիչ է և դա ոչ միայն մեծ սխալ է, այլ նաև հանցագործություն է մեր պետականության հանդեպ»,-ասել է Սահակաշվիլին:

Վրաստանի նախագահը նշել է, որ դա դեռ իր բացասական հետևանքները կունենա Վրաստանի համար, ինչպես դա եղավ հարավօսական անջատողական Տորեզ Կոլումբեգովին ազատելուց հետո, հայտնում է «Գրուզիա Online»-ը:

Վահագն Չախալյանն ազատ արձակվեց հունվարի 24-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---