Թբիլիսիի Սբ Էջմիածին եկեղեցում Տյառնընդառաջի նախօրեին կատարվեց նորապսակների օրհնություն14 փետրվարի 2013 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին փետրվարի 14-ին տոնում է Տյառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին: Փետրվարի 13-ին, տոնի նախօրեին, Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց նախատոնակ: Վիրահայոց Թեմի առաջնորդը և հոգևոր դասը, հավատացյալների ուղեկցությամբ , եկեղեցու կանթեղներից վերցված կրակով ուղղվեցին եկեղեցու բակը՝ վառելու ավանդական խարույկը՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ, հայտնում է վիրահայոց թեմի մամլո դիվանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, արդեն մի քանի տարի է, Տյառնընդառաջի տոնը հայտարարվել է ընտանիքի օր և հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ: Տոնական խարույկներ վառվեցին և նորապսակների օրհնության կարգ տեղի ունեցավ նաև Վրաստանի 46 գործող եկեղեցիներում: Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում հավաքված նորապսակներին օրհնության խոսքով դիմեց Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, հայցելով նորաստեղծ ընտանիքներին խաղաղություն և ջերմություն: Դհոլ զուռնայի նվագակցությամբ, Սուրբ Էջմիածին եկեղեցու քավոր Էրիկ Սաֆարյանը վառեց տոնական խարույկը, որի շուրջը ծայր առավ ուրախ երգն ու պարը, վերածվելով ժողովրդական մեծ տոնի: Այնուհետև նորապսակներին բաժանվեցին նվերներ և կատարվեց տոնական հյուրասիրություն: Տյառնընդառաջի տոնը Թբիլիսիի Հավլաբարի «Սուրբ Էջմիածին եկեղեցում ավարտվեց գեղեցիկ հրավառությամբ: Տյառնընդառաջի տոնական խարույկներ վառվեցին և նորապսակների օրհնության կարգ կատարվեցին նաև Բաթումիում, Նինոծմինդայում, Ախալցիխեում: Իսկ Ախալքալաքում՝ Ջավախքի Ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ երեկոյան ժամերգություն, որից հետո վառվեց տոնական խարույկը և տեղի ունեցավ ժողովրդական ուրախ տոնահանդես: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները Փաշինյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին Նա կմասնակցի իրանցի զոհված պաշտոնյաների և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի արարողությանը |