Աբդուլլահ Գյուլը կրկին հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության հարցը «պետք է պատմաբանները լուծեն»

Աբդուլլահ Գյուլը կրկին հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության հարցը «պետք է պատմաբանները լուծեն»

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Շվեդիայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին: Անդրադառնալով 2010թ. Շվեդիայի խորհրդարանի ընդունած Հայոց ցեղասպանության մասին բանաձևին՝ Թուրքիայի նախագահը հերթական անգամ ասել է թե «նման հարցերով պետք է պատմաբանները զբաղվեն», հայտնում է Sondakika-ն:

«Մենք դիմել ենք Հայաստանին պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու բաց առաջարկով: Եթե որևէ երրորդ երկիր հետաքրքրվի, նույնպես կարող է մասնակցել: Այդ հարցը պետք է լուծեն մտավորականների ներկայացուցիչները, քաղաքական գործիչները չեն կարող որոշումներ կայացնել»,-ասել է Գյուլը Ստոկհոլմում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---