ՀՀ-ն ու Լիտվան կարևորում են արդարադատության ոլորտում համագործակցության հաստատումը27 մարտի 2013 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Մարտի 27-ին Լիտվայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպեց Լիտվայի արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսի հետ: Գոհունակություն հայտնելով Հայաստանի և Լիտվայի միջև միջպետական հարաբերությունների ակտիվ զարգացման կապակցությամբ` կողմերը կարևորեցին արդարադատության ոլորտում համագործակցության հաստատումը: Դեսպան Այվազյանը առաջարկեց դիտարկել արդարադատության բնագավառում իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, ինչպես նաև 2014թ. ընթացքում փոխայցելությունների կազմակերպումը, ինչը գոհունակությամբ ընդունվեց լիտվական կողմից, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրուցակիցները անդրադարձան նաև 2013թ. երկրորդ կիսամյակում ԵՄ Խորհրդում Լիտվայի նախագահության հարցերին: Նախարար Բեռնատոնիսը տեղեկացրեց, որ Լիտվայի նախագահության ընթացքում` 2013թ. հոկտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում, Լյուքսեմբուրգում կազմակերպվելու է ԵՄ անդամ-պետությունների և Արևելյան գործընկերության երկրների արդարադատության ու ներքին գործերի նախարարների համաժողով` հույս հայտնելով միջոցառման շրջանակներում հանդիպելու իր հայ գործընկերների հետ: Կողմերը քննարկեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |