ԱՄՆ-ն չի կարծում, որ ուժի կիրառումը ղարաբաղյան հակամարտության լուծման լավագույն միջոցն է

ԱՄՆ-ն չի կարծում, որ ուժի կիրառումը ղարաբաղյան հակամարտության լուծման լավագույն միջոցն է

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, հավատարիմ է մնում ղարաբաղյան խաղաղ կարգավորմանն ուղղված աշխատանքին հակամարտության կողմերի հետ: Այդ մասին Պետքարտուղարությունում կայացած ճեպազրույցում հայտարարել է դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն ուժի կիրառումը ղարաբաղյան հակամարտության լուծման լավագույն միջոց չի համարում և կոչ է անում կողմերին ձեռնպահ մնալ ուժի կիրառումից կամ կիրառման սպառնալիքից:

Նա նաև անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին՝ նշելով, որ ԱՄՆ-ն մշտապես բարձրացնում է այդ հարցը Թուրքիայում տեղի ունեցող հանդիպումների ժամանակ: «Ճիշտ է, ես տեղեկություն չունեմ, թե արդյոք այդ երկու հարցերը քննարկվել են Ջոն Քերիի Թուրքիա այցելության ժամանակ»,-ասել է Վենտրելը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---