ԱԳ փոխնախարարը մասնակցել է Ժողովրդավարությունների համայնք 7-րդ նախարարական համաժողովին

ԱԳ փոխնախարարը մասնակցել է Ժողովրդավարությունների համայնք 7-րդ նախարարական համաժողովին

PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին Ուլան Բատորում իր աշխատանքն սկսեց Ժողովրդավարությունների hամայնք 7-րդ նախարարական համաժողովը, որին մասնակցեց ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Համաժողովին ընդհանուր առմամբ մասնակցեցին ավելի քան 300 պատվիրակ շուրջ 100 երկրներից:

Լիագումար նիստի բացումը կատարեց Մոնղոլիայի վարչապետ Նորովին Ալթանհույագը, ելույթ ունեցավ նաև Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղար տիկին Մարիա Լեյսները: Այնուհետև աշխատանքները շարունակվեցին առանձին պանելներում:

ՀՀ փոխարտգործնախարարը մասնակցեց խորհրդարաններին ու քաղաքացիական հասարակությանը նվիրված պանելների աշխատանքներին:

Ապրիլի 28-ին փոխնախարար Մանասարյանը հանդիպում ունեցավ Մոնղոլիայի ԱԳ փոխնախարար` Դ.Գանհույագի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ երկկողմ հարաբերությունների լայն շրջանակին, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի հնարավոր ընդլայնմանը:

Ժողովրդավարությունների համայնքը ժողովրդավարական պետությունների միջկառավարական կոալիցիա է, որի նպատակը աշխարհում ժողովրդավարական արժեքների ու ինստիտուտների տարածումն է: Այն նախաձեռնվել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի և Լեհաստանի նախկին արտգործնախարար Բրոնիսլավ Ժերեմեկի կողմից 2000թ. հունիսին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---