Ժան Կլոդ Մինյոն. 2013 թվականը կարող է բեկումնային դառնալ ղարաբաղյան հակամարտության համար

Ժան Կլոդ Մինյոն. 2013 թվականը կարող է բեկումնային դառնալ ղարաբաղյան հակամարտության համար

PanARMENIAN.Net - «2013թ. կարող է բեկումնային դառնալ ղարաբաղյան հակամարտության համար»,-հայտարարել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը:

Ինչպես նշել է ԱՊԱ-ն, անդրադառնալով Ադրբեջանի առաջիկա նախագահությանը ԵԽ նախարարների կոմիտեում, Մինյոնը նշել է, որ ԵԽԽՎ-ն բոլոր հնարավորություններն ունի հաշտեցնելու համար երկու կողմերին:

«Մեզ թվում է, որ 2013թ. կարող է բեկումնային դառնալ: Հայաստանն ու Ադրբեջանը կոնկրետ քայլեր ձեռնարկելու հնարավորություն են ստանում: Հայաստանն ու Ադրբեջանը նախագահելու են ԵԽ Նախարարների կոմիտեում, որի ստեղծման հիմնական նպատակներից մեկը հակամարտությունների կանխումն էր, ինչպես նաև արդեն գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորումը: Այդ առումով, Հայաստանն ու Ադրբեջանը շանս են ստանում: Նրանք պետք է օգտվեն այդ շանսից, գնահատեն այդ պատմական պահն ու կոնկրետ քայլեր ձեռնարկեն այդ հակամարտության լուծման համար»,-հայտարարել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---