Բակո Սահակյանն ընդունել է Չեխիայից ժամանած մի խումբ խորհրդարանականների

Բակո Սահակյանն ընդունել է Չեխիայից ժամանած մի խումբ խորհրդարանականների

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 4-ին ընդունել է Չեխիայից ժամանած մի խումբ խորհրդարանականների:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, քննարկվել են Արցախ-Չեխիա փոխհարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանների միջև կապերի հաստատմանը:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգռված է Չեխիայի հետ հարաբերությունների հաստատման և զարգացման մեջ` հավելելով, որ այն օգտակար կլինի երկու պետությունների համար, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---