ԵԽԽՎ ղեկավարը ամենից առավել կարևորում է հայկական և ադրբեջանական պատվիրակությունների բանակցությունները

ԵԽԽՎ ղեկավարը ամենից առավել կարևորում է հայկական և ադրբեջանական պատվիրակությունների բանակցությունները

PanARMENIAN.Net - «Ինչպես գիտեք, գալիք տարվա հունվարին կավարտվի իմ մանդատի գործողության ժամկետը ԵԽԽՎ նախագահի պաշտոնում: Այդ սեղմ ժամկետում ես ի սրտե կցանկանայի կազմակերպել Ադրբեջանի ու Հայաստանի պատվիրակությունների հանդիպումը: Ես վստահ չեմ, որ նման հանդիպում տեղի կունենա ընթացիկ նստշրջանում»,-հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը` պատասխանելով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում Վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեում հայկական և ադրբեջանական պատվիրակությունների հանդիպում կազմակերպելու մասին հարցին, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը:

Նա նշել է, որ նստաշրջանում բոլորը լարված աշխատանքային ժամանակացույց ունեն: «Չեմ կարծում, որ մենք կկարողանանք նման հանդիպում կազմակերպել: Բայց մենք որոշել ենք, որ երկու պատվիրակությունների միջև հանդիպումներն իմ մասնակցությամբ կշարունակվեն: Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի ապագայում ևս կազմակերպեմ երկու երկրների պատվիրակությունների հանդիպումները: Այդ հարցը ԵԽԽՎ նախագահի պաշտոնում իմ գործունեության ամենակարևոր կողմն է և ես ուրախ եմ, որ կարողացա նման արդյունքների հասնել»,-հայտարարել է Ժան-Կլոդ Մինյոնը:

Այսօր Ստրասբուրգում բացվում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետություն այսօր կմեկնի նախագահ Սերժ Սարգսյանը: ԵԽԽՎ նստաշրջանում ակնկալվում է հրատապ բանավեճ սիրիական կարգավորման վերաբերյալ: Բացի այդ, ԵԽԽՎ-ն մտադիր է քննարկել մոնիտորինգի անցկացման կարգի բարեփոխման հարցը: Զեկույցով հանդես կգա էստոնացի խորհրդարանական Անդրեաս Հերկելը: Զեկույցում, մասնավորապես, հիշատակվում է ռուսական պատվիրակության առաջարկը ըստ երկրների մոնիտորինգի սկզբունքից հրաժարվելու մասին՝ անցում կատարելով կոնկրետ խնդիրների վերաբերյալ թեմատիկ մոնիտորինգին:

Բացի այդ, նստաշրջանի առաջին օրը Եվրոպայի պալատում կայանալիք հանդիսավոր արարողությանն առաջին անգամ հայտնի կդառնա Վացլավ Հավելի իրավապաշտպանական մրցանակի դափնեկիրը, որը հանձնվում է Եվրոպայում ու նրա սահմաններից դուրս մարդու իրավունքների պաշտպանության համար:

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը մեկնակել է սեպտեմբերի 30-ին և աշխատանքը կշարունակի մինչև հոկտեմբերի 4-ը:

Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---