Սենատոր Բոքսերը Հայոց ցեղասպանության 99-ամյակի կապակցությամբ հայտարարություն է արել

Սենատոր Բոքսերը Հայոց ցեղասպանության 99-ամյակի կապակցությամբ հայտարարություն է արել

PanARMENIAN.Net - «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի մոտենալուն զուգահեռ ես կշարունակեմ աշխատանքնս՝ ուղղված այս սարսափելի ոճրագործության ամբողջական ճանաչմանը, որպեսզի Հայոց ցեղասպանությունն երբեք չմոռացվի ու էլ երբեք չկրկնվի», -հայտարարել է Կալիֆորնիայից ընտրված սենատոր Բարբարա Բոքսերը՝ հավելելով, որ կշարունակի թուրքական կառավարությանն ուղղված կոչը՝ ճանաչել մարդկայնության դեմ այս սարսափելի ոճիրը:

«Ես միանում եմ իմ գործընկերների մեծ մասին Սենատի արտաքին գործերի կոմիտեում, որոնք հավանություն տվեցին Հայոց ցեղասպանության մասին բանաձևին (S.Res.410), և հպարտանում եմ, որ բանաձևի աջակիցներից մեկն եմ», -ասվում է Բարբարա Բոքսերի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ: Նա հիշեցրել է, որ բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահին, որպեսզի ԱՄՆ արտաքին քաղաքականությունն արտահայտի մարդու իրավունքների հետ կապված խնդիրների, մարդկայնության դեմ հանցագործությունների, էթնիկ զտումների ու Հայոց ցեղասպանության պատշաճ ընկալումը:

Ապրիլի 10-ին վերջին գրեթե 25 տարում առաջին անգամ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին S.Res.410 բանաձևը՝ կոչ անելով Սենատին միանալ դրան և հասնել նրան, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն արտացոլի Սենատի դիրքորոշումը: Բանաձևում նշվում է նաև, որ Հայոց ցեղասպանությունը մինչև օրսմնում է անպատիժ: Կողմ է քվեարկել 12 սենատոր, դեմ՝ 5-ը:

Բանաձևում մասնավորապես ասվում է.«1. Անհրաժեշտ է հիշել ու նշել Հայոց ցեղասպանության տարելիցը 2014 թ. ապրիլի 24-ին: 2. Նախագահը պետք է պայքարի արդար, կառուցողական, կայուն ու ամուր հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար, որոնք ներառում են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ամբողջական ճանաչումը: 3. Նախագահը պետք է ապահովի, որպեսզի ԱՄՆ ներկայիս արտաքին քաղաքականությունը հիմնված լինի մարդու իրավունքների պաշտպանության և մարդկայնության դեմ հանցագործությունների, էթնիկ զտումների ու ցեղասպանության, մասնավորապես Հայոց ցեղասպանության հարցում, ընդունված ընկալումների վրա»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---