Ըստ Լուկաշենկոյի, ԵՏՄ-ն կարող է «ուժի կենտրոն» դառնալ, փորձագետները թերահավատ են

Ըստ Լուկաշենկոյի, ԵՏՄ-ն կարող է «ուժի կենտրոն» դառնալ, փորձագետները թերահավատ են

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) կարող է նոր «ուժի կենտրոն» դառնալ, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սերբ լրագրողներին հունիսի 9-ին:

Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ 2015թ. հունվարի 1-ից մեկնարկող ԵՏՄ գլխավոր խնդիրը կլինի կենսունակության հաստատումն ի դեմս միջազգային հանրության և հեռանկարների դրսևորումը:

Լուկաշենկոն նշել է, որ ԵՏՄ-ի հանդեպ արդեն բազում երկրներ են հետաքրքրություն դրսևորում, ոչ միայն Չինաստանը, որի հետ ակտիվ քննարկում է գնում, այլ նաև Վիետնամը, Հնդկաստանը: Նա հայտարարել է նաև, որ Ուկրաինան ևս չի կարողանա խուսափել ԵՏՄ հետ գործակցությունից, հայտնում է «Մեծ Էպոխան»:

Մինչդեռ, ինչպես գրում է Naviny.by-ը, «եթե մանրամասն ծանոթանանք ԵՏՄ մասին պայմանագրի բովանդակությանը, կտեսնենք, որ հիմնականում այն ամրագրում է հարաբերությունները, որոնք արդեն իսկ կան մասնակից երկրների միջև: Փաստաթղթի մեջ առկա են նույն խնդիրներն ու նույն սողանքները, որ կան Մաքսային միության շրջանակում, և մեծ հաշվով, չկան սադրիչ քաղաքական նորմեր: Արդյունքում պայմանագրում շատ ավելի է տնտեսական տարրը, քան քաղաքական:

Այնպիսի կարևոր ու քննադատության ենթակա դրույթներ, ինչպիսիք են ընդհանուր քաղաքացիությունը, արտաքին քաղաքականությունը, միջխորհրդարանական գործակցությունը, անձնագրային ոլորտը, սահմանների ընդհանուր պաշտպանությունը, արտահանման վերահսկումը և այլն, փաստաթղթում բացակայում են:

«Եվ ընդհանուր առմամբ բոլոր հիմնարար դրույթները միասնական շուկայի ու տնտեսական խոչընդոտների վերացման մասին նախատեսվում են ավելի երկարաժամկետ հեռանկարում: Այնպիսի տպավորություն է, որ պայմանագիրը ստորագրվել է ոչ թե փոփոխություն ու դինամիկա հաղորդելու համար եվրասիական ինտեգրմանը, այլ զուտ ժամանակը եկել է, դրա համար: Ինչպես ցույց է տալիս իրողությունն ու ԵՏՄ օրենսդրությունը, իրենք երկրները ևս հեռու են ինտեգրման խորացումից»,-ասվում է հրապարակման մեջ:

Կոնկրետ ձեռքբերումներն ու կորուտսները ԵՏՄ-ից դեռ պարզ չեն: Բացատրվում է դա ինչպես անդամ պետությունների քաղաքական առանձնահատկություններով, այնպես էլ Ռուսաստանին սպառնացող տնտեսական խնդիրներով: «Առաջին հերթին փորաձգետները ուշադրությունը հրավիրում են այն հանգամանքի վրա, որ ավտորիտար պետությունները, ինչպիսիք են ԵՏՄ բոլոր անդամները, ունակ չեն խորը ինտեգրման: Չէ որ մի իրավիճակում, երբ այդ պետությունների կառավարությունները խախտում են ներքին օրենսդրությունը և երկկողմ համաձայնությունները, ի՞նչ խոսք կարող է լինել դաշինքի կազմում պայմանավորվածությունների կատարման մասին»,- գրում է Naviny.by-ը:

Մայիսի 29-ին Աստանայում անցկացված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Նուրսուլթան Նազարբաևն ու Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ձևավորման մասին համաձայնագիր: Այն կգործի 2015-ի հունվարի 1-ից: Եվրասիական տնտեսական համաժողովի մասին պայմանագրի նախագծում ձևակերպվել է էներգետիկ շուկայի հիմնարար կառուցվածքը, որով կողմերը պայմանավորվել են, որ 2025 թվականից ոչ ուշ կսկսեն գործել նավթի, նավթամթերքի ու գազի ընդհանուր շուկաները: 2016 թվականին նախագահները կհաստատեն այդ շուկաներից յուրաքանչյուրի ձևավորման հայեցակարգը: 2018 թվականին կհաստատվի այդ շուկաների ձևավորման ծրագիրը: Ընդհանուր շուկաների աշխատանքը գործարկելու համար հարկ կլինի հատուկ միջազգային պայմանագրեր ստորագրել: Մինչ 2025 թվականը այդ հարցերը կկարգավորվեն ըստ 2010 թվականին կնքված համաձայնգարերի:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է մինչև հուլիսի 1-ը դիտարկել Հայաստանի` ձևավորվող Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցը: «Եթե հունիս ամսվա ընթացքում բոլոր առևտրային հարցերը լուծվեն»,- ասել է Նազարբաևը: «Համաձայն եմ առաջարկի հետ»,- արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ևս ընդգծել է, որ Հայաստանը պետք է կատարի միության անդամներին ներկայացվող պահանջները:

Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել էր ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը ստորագրել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը:

Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---