Հռոմի պապը հորդորել է բարեգործներին` քրիստոնյաներին օգնելիս, չմոռանալ նաև ՀՀ-ի մասին

Հռոմի պապը հորդորել է բարեգործներին` քրիստոնյաներին օգնելիս, չմոռանալ նաև ՀՀ-ի մասին

PanARMENIAN.Net - Մերձավոր Արևելքի քրիստոնյաների անասելի տառապանքների վրա աչքերը բացելու կոչ է հնչել Վատիկանում` Արևելյան եկեղեցիների օգնության միավորման ընդլայնված նիստի մասնակիցների ընդունելության ժամանակ: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ այսօր ոմանց համար հազարավոր մարդկանց կյանքից առավել հետաքրքրում են զենքն ու նավթը, հայտնում է «Վատիկանի ռադիոն»:

Հռոմի պապը ևս մեկ անգամ ընդգծել է, թե որքան է վրդովեցնում նրանց վարքագիծը, որոնք բառացի խաղաղություն են քարոզում, իսկ իրականում մահ են սփռում: «Հարկավոր է ավելի մեծ ջանքեր գործադրել,-ասել է նա,-արմատախիլ անելու համար գաղտնի համաձայնությունները, որոնց պատճառով հազարավոր մարդկանց` կանանց, երեխաների, ծերունիների կյանքը շահի նժարին շատ ավելի քիչ քաշ ունի, քան նավթն ու զենքը, և երբ խաղաղություն ու արդարություն հռչակելով, հանդուրժում ենք մահ վաճառողներին այդ հողերում»:

Ֆրանցիսկոս պապը խնդրել է բարերարներին օգնել հատկապես Եթովպիայի և Էրիթրեայի քրիստոնյաներին`չմոռանալով քրիստոնեության օրրան Հայաստանի մասին: Պապն ավարտել է իր խոսքը Վերածննդի մասին սուրբ Եփրեմի օրհներգից մեջբերումով:

Մերձավոր Արևելքի քրիստոնյաների համար հիմնական սպառնալիքը բխում է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումից:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

Իսլամիստների դեմ միջազգային կոալիցիան գլխավորող ԱՄՆ-ն ռմբակոծում է Իրաքի տարածքում գտնվող ԻՊ դիրքերը օգոստոսի կեսից, իսկ առաջին հարվածները Սիրիայի տարածքին հասցվեցին սեպտեմբերի 23-ին: Սեպտեմբերի 26-ին Պենտագոնը հանդես եկավ Իրաքում ու Սիրիայում ցամաքային գործողություն սկսելու օգտին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---