Ուորլիք. ԵԽԽՎ-ն պետք է խորհրդակցի ԵԱՀԿ ՄԽ-ի հետ ԼՂ-ի վերաբերյալ զեկույցներ հրապարակելուց առաջ

Ուորլիք.  ԵԽԽՎ-ն պետք է խորհրդակցի ԵԱՀԿ ՄԽ-ի հետ ԼՂ-ի վերաբերյալ զեկույցներ հրապարակելուց առաջ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է այն հարցին, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն և միջազգային կազմակերպությունները չեն խորհրդակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ ԼՂ-ի վերաբերյալ բանաձև ընդունելուց առաջ։

«ԵԽԽՎ-ն և այլ միջազգային կազմակերպությունները պետք է խորհրդակցեն ԵԱՀԿ համանախագահների հետ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցներ կամ բանաձևեր հրապարակելուց առաջ»,- գրել է ՈւորլիքըTwitter-ի իր միկրոբլոգում:

Փարիզում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին ձայների 24 կողմ, 16 դեմ հարաբերակցությամբ, հավանության է տրվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայ զեկույցին:

Հայկական պատվիրակությունն առաջարկ է ներկայացրել, որ քննարկումը դադարեցվի և նոր զեկուցող նշանակվի, ով կլինի ավելի օբյեկտիվ և իրականության հետ աղերս ունեցող զեկույց կներկայացնի, այլ ոչ թե կլինի Ադրբեջանի կամակատարն ու պատվերների կատարողը, ինչը սակայն մերժվել է:

Ուոլթերը կազմել է զելույցն առանց Լեռնային Ղարաբաղ այցելելու ու տեղում իրավիճակի ծանոթանալու: Ստեփանակերտը պահանջում էր հանել ԼՂՀ վերաբերյալ «գրավյալ տարածքներ» ձևակերպումը փաստաթղթի անվանումից ու բովանդակությունից, սակայն պահանջը մերժվեց: 2014 հոկտեմբերին հայկական պատվիրակությունը հայտարարել էր, որ կբոյկոտի զեկույցի շուրջ աշխատանքները, եթե այն շրջանառության մեջ դրվի նման տեսքով ու ձևակերպումներով:

Կարդացեք նաև՝ Զոհրաբյանը՝ հակահայկական զեկույցի մասին. Ադրբեջանը գնել է ԵԽԽՎ-ի ճնշող մեծամասնությունը

Դավիթ Բաբայանն Ուոլթերի զեկույցի մասին. Վերնագիրը և մոտեցումները վկայում են՝ քաղաքական պատվեր է

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---