«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը կոչ է անում Բաքվին հրաժարվել ագրեսիվ քաղաքականությունից

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը կոչ է անում Բաքվին հրաժարվել ագրեսիվ քաղաքականությունից

PanARMENIAN.Net - «Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը խստորեն դատապարտել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտումները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Միայն տարեսկզբից ադրբեջանական կողմի սադրանքների արդյունքում 2 զինծառայող է զոհվել` Արամայիս Ոսկանյանը հունվարի 9-ին և Սիմոն Ճավրշյանը փետրվարի 4-ին, ինչպես նաև խաղաղ բնակիչ Հակոբ Համբարձումյանը, որը սպանվել է փետրվարի 11-ին:

«Ադրբեջանի սադրանքները շփման գծում տարբեր տրամաչափի հրետանու և դիպուկահար հրացանների կիրառմամբ վրդովեցուցիչ են և պետք է անհապաղ կասեցվեն»,-հայտարարել է AFA գործադիր տնօրեն Նոել Թոմփսոնը: Կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին վերջ տալ ագրեսիվ քաղաքականությանն ու կառուցողական երկխոսություն սկսել ԼՂՀ հետ: Կազմակերպության դիրքերը համընկնում են ԱՄՆ պաշտոնական դիրքորոշման հետ, որի համաձայն ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, իսկ բռնությունն անարդյունավետ է և կարող է վտանգավոր լինել ամբողջ տարածաշրջանի համար:

AFA-ն նաև կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին պահպանել հրադադարի ռեժիմը և հարգել խաղաղ առաջարկի սկզբունքները, որի հեղինակներն են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Էդ Ռոյսն ու կոմիտեի անդամ Էլիոթ Էնջելը:

Հանգստյան օրերին` փետրվարի 13-ին և 14-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 (23 արկ) և 82 (14 արկ) միլիմետրանոց ականանետերից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից (7 արկ) հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---