ԵՄ հատուկ ներկայացուցիչը ղարաբաղյան կարգավորման մասին. Կողմերը պետք է որոշեն17 մարտի 2016 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր է հասնել միայն երկու կողմերի մասնակցության դեպքում: Այդ մասին Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը: «Միջազգային հանրությունը կարող է առաջարկություններ անել կարգավորման վերաբերյալ, սակայն ընտրությունը պետք է անեն հակամարտության կողմերը: Հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակվում են արդեն 20 տարուց ավելի, առաջարկվել են կարգավորման բազմաթիվ ուղիներ, սակայն ընտրությունը պետք է կողմերը կատարեն»,-ասել է Զալբերը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: Նա հավելել է նաև, որ ղարաբաղյան հիմնախնդիրն իր արտացոլումը կստանա Եվրամիության և Ադրբեջանի միջև նոր ռազմավարական համաձայնագրի մեջ: Փետրվարին իրավիճակը տարածաշրջանում քննարկել են ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը և ԵՄ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը: «Զրույցի ժամանակ քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում վերջին շրջանում բարադացած միջազգային իրավիճակի, ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանի երկրների համար կայունության ու անվտանգության սպառանլիքների համատեքստում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Արձանագրվել է Ռուսաստանի և Եվրամիության մտադրությունը` շարունակել կառուցողական գործակցությունը Հարավային Կովկասում անվտանգության և կայունության գծով ժնևյան հանդիպումների ընթացքում: Անդրադարձ է կատարվել նաև ղարաբաղյան կարգավորմանը Ընթերցեք նաև. ԵՄ հատուկ ներկայացուցիչ. ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |