Բրյուսելի ահաբեկչությունների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան23 մարտի 2016 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Մարտի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թվում Հայաստանի քաղաքացիներ չկան: Այս մասին ասվում է Բելգիայում ՀՀ դեսպանատան Twitter-ի միկրոբլոգում: «Բելգիայի իշխանությունների տեղեկատվության համաձայն այս պահի դրությամբ զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան»,-ասվում է գրառման մեջ: Մարտի 22-ին մի շարք պայթյուններ են որոտացել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում, զոհվել է 34 մարդ, ևս 186-ը վիրավորվել է: 14 մարդ զոհվել և 80-ը վիրավորվել է Բրյուսելի օդանավակայանում, ևս 20 զոհ ու 106 վիրավոր կա քաղաքի մետրոյում պայթյունի հետևանքով: «Իսլամական պետությունը» ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը: Բելգիայի ոստիկանությունը պարզել է ենթադրյալ ահաբեկիչների ինքնությունը, որոնք մարտի 22-ին կրկնակի ահաբեկչություն են գործել Բրյուսելի օդանավակայանում: Ռումբերը պայթեցրած մահապարտները եղբայրներ են, որոնք հետախուզման մեջ էին: Ոստիկանությունը պարզել է, որ ահաբեկչությունը Բրյուսելի օդանավակայանում կատարել են Հալիդ և Բրահիմ Էլ Բաքրաուիները, որոնք Բրյուսելի բնակիչներ են: Ավելի ուշ հայտնի դարձավ նաև երրորդ ահաբեկչի ինքնությունը` դա Նաջիմ Լահաշրաուին է: Ընթերցեք նաև. Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչություն կազմակերպած մահապարտների ինքնությունը պարզվել է Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |