Աղբյուր. ՄԱԿ գլխավոր քարտուղարը մտադիր է ապրիլի վերջին Հայաստան և Ադրբեջան այցելել

Աղբյուր. ՄԱԿ գլխավոր քարտուղարը մտադիր է ապրիլի վերջին Հայաստան և Ադրբեջան այցելել

PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մտադիր է ապրիլի վերջին առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան և Ադրբեջան այցելել, ինչպես նաև երկրորդ անգամ լինել Վրաստանում: Այդ մասին ՏԱՍՍ-ին է հայտնել աղբյուրը համաշխարհային կազմակերպության քարտուղարությունում:

«Չեմ կարող հստակ ժամկետներ նշել, բայց ուղևորությունը տեղի կունենա ՄԱԿ-ում Կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո»,-ասել է գործակալության զրուցակիցը: Փաստաթուղթը ստորագրվելու է ապրիլի 22-ին:

ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ոչ հաստատել է, ոչ էլ հերքել առաջիկա այցի մասին տեղեկությունը: «Մենք չենք կարող դա հաստատել, սակայն, հուսով եմ, որ շուտով ասելիք կունենանք դրա վերաբերյալ»,-ասել է նա` պատասխանելով հարցին:

Մարտի 11-ին Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Դավիթ Զալքալիանին հայտարարեց է, որ Պան Գի Մունը մտադիր է պաշտոնական այցով ժամանել Վրաստան: «Վրաստանի ԱԳՆ-ն աշխատում է այդ այցի նախապատրաստման ուղղությամբ, կոնկրետ օրը հայտնի կդառնա առաջիկայում»,-ասել է նա լրագրողներին:

Պան Գի Մունն այցելել է Վրաստան 2007-ի հունիսին` կարճ կանգառ անելով Թբիլիսիում Աֆղանստանից Եվրոպա ճանապարհին: Նա հանդիպել է այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---