Ռուսաստանցիները` ԼՂ հակամարտության մասին. 6%-ը սատարում է Երևանին, 1%-ը` Բաքվին15 ապրիլի 2016 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանցիների երեք քառորդը այս կամ այն չափով իրազեկված է այն մասին, որ ապրիլի սկզբին բազմամյա հրադադարից հետ վերսկսվել է զինված հակամարտությունը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում, հայտնում է «Հասարակական կարծիքը»: Հարցման մասնակիցների 52%-ը կարծում է, որ Մոսկվան չպետք է սատարի կողմերից ոչ մեկին: Հակամարտության մասին առաջին անգամ է լսել հարցման մասնակիցների միայն 23%-ը: Հարցումն անցկացվել է ապրիլի 9-10-ը 1500 մասնակիցների շրջանում ՌԴ 53 սուբյեկտի 104 բնակավայրում: Անդրադառնալով այս հարցում Ռուսաստանի դիրքորոշմանը` հարցվածների 6%-ը կողմ է արտահայտվել Հայաստանին աջակցելուն, 1%-ը` Ադրբեջանին: Դժվարացել է պատասխանել հարցվածների 23%-ը: Ըստ հարցման արդյունքների, մասնակիցների 40%-ը համարում է, որ Ռուսաստանը պետք է անի իրենից կախված ամեն բան կասեցնելու համար հակամարտությունը: Միևնույն ժամանակ 30%-ը վստահ է, որ Ռուսաստանը չպետք է մեծ ակտիվություն ցուցաբերի այս հարցում: Յուրաքանչյուր տասներորդը` 11 տոկոսը, դժվարացել է պատասխանել, հայտնում է Ինտերֆաքսը: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 77 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |