ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Արցախում պատիժը կրող ադրբեջանցի դիվերսանտներին

ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Արցախում պատիժը կրող ադրբեջանցի դիվերսանտներին

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցներն այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պատիժը կրող ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասքերովին: Այցելությունը տեղի է ունեցել ապրիլի 14-ին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության մամուլի ծառայության ղեկավար Իլահա Հուսեյնովան, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

ԿԽՄԿ աշխատակիցների միջոցով Լեռնային Ղարաբաղում ազատազրկման դատապարտված և պատիժը կրող դիվերսանտներն ու նրանց ընտանիքների անդամները տեղեկություններ են փոխանակել: Ըստ Հուսեյնովայի, ԿԽՄԿ աշխտակիցներն, ըստ մանդատի, այցելություններ են իրականացնում` հետևելով կալանավորների պայմաններին, ինչպես նաև ապահովում են նրանց կապը հարազատների հետ:

ԼՂՀ պաշտպանության նախարարության, ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության և ԼՂՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ԼՂՀ Շահումյանի շրջանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել են պետական սահմանն ապօրինաբար հատած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլը Գուլիևը (ծնվ.1968 թ.) և Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնվ. 1960 թ.), ևս մեկ դիվերսան` Ադրբեջանի քաղաքացի Հասան Հասանովը (ծնվ.1978 թ.) դիմադրություն ցույց տալու պատճառով ոչնչացվել է:

Դիլհամ Ասքերովն ու Շահբազ Գուլիևը ԼՂՀ-ում դատապարտվել են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, հրազեն և զինամթերք կրելու, երկու անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու, ԼՂՀ սահմանն ապօրինի հատելու ԼՂՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Դիլհամ Ասքերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ Շահբազ Գուլիևը` 22 տարվա ազատազրկման:

Ադրբեջանական կողմը մշտապես փորձում էր դիվերսանտներին փոխանակել մեկ գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի, մեկ քրեական գործից Ադրբեջան փախած Եղիշե Գևորգյանի և նրա ընտանիքի անդամների հետ, մեկ գերությունից մեկ օր անց մահացած խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանի մարմնի հետ, սակայն ամեն անգամ մերժում է ստացել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---