Նյու Յորքի կենտրոնում հազարավոր մարդիկ հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը25 ապրիլի 2016 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Հազարավոր մարդիկ ապրիլի 24-ին հավաքվել էին Նյու Յորքի Թայմս սքուերում` հարգելու համար Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Շատերը կրում էին Հայաստանի դրոշներ` կոչ անելով պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայտնում է AM New York-ը: Շատերը կրում էին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված գրություններով շապիկներ, ոմանք կրում էին «Մի ժխտեք» կոչով պաստառներ: «Իմ երեխաների համար կարևոր է մասնակցությունը, ուղղակի այս ամենի մաս լինելու համար: Ես մշտապես ասում են նրանց, որ նրանք ուղղակի չեն կարող մոռանալ այն, ինչ պատահել է»,-ասել է Նյու Ջերսիի նահանգի Բերգեն շրջանի 50-ամյա բնակիչ Վիոլետ Դաբաղյանը: Նա հավելել է, որ իր տատիկը Ցեղասպանությունը վերապրածներից մեկն է, նրան թույլ են տվել ապրել միայն այն պատճառով, որ նրա պապը բժիշկ է եղել և ստիպված է եղել բուժել զինվորներին: Սենատոր Չարլզ Շումերը վրդովեցնող է համարել այն, որ Ցեղասպանությունը պատշաճ կերպով ճանաչված չէ: «Մենք պարտավոր էինք անել դա հանուն նրանց, ով չի կարող խոսել: Ամեն անգամ, երբ ցեղասպանություն է տեղի ունենում, մենք ասում ենք, որ այլևս երբեք թույլ չենք տա, որ դա կրկնվի: Ազատության արձանը տեղադրված է հանուն դրա և Հայոց ցեղասպանությունն այն պատմական փաստերից մեկն է, որի համար կանգնեցվել է այդ արձանը»,-ասել է Շումերը` դիմելով ցուցարարներին: Ընթերցեք նաև. Լոս Անջելեսում 60.000 մարդ է մասնակցել Թուրքիայի հյուպատոսության մոտ ցույցին Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ 4-6 աստիճանով կտաքանա՝ Երևանում +30 աստիճանից ավելի կլինի Երևանում՝ ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ ԱՄՆ Սենատի փորձագետն ու ԱՄՆ դեսպանն այցելել են Ծիծեռնակաբերդ ՀՑԹԻ տնօրենն անդրադարձել է Ադրբեջանի կառավարության կազմակերպած կոտորածներին |