Խաչքար լեհական Պոլանուվում՝ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին

Խաչքար լեհական Պոլանուվում՝ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին

PanARMENIAN.Net - Հունիսի 4-ին Լեհաստանի Պոլանուվ քաղաքից ոչ հեռու գտնվող Սբ Լեռ եկեղեցու բակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման և օծման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Պոլանուվի և Կոշալինի տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ Աբեղա Ծատուրյանը, Լեհաստանի Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներ, Լեհաստանի հայ համայնքի անդամներ:

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ով, մասնավորապես, կարևորել է այն հանգամանքը, որը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված խաչքարը զետեղվում է Լեհաստանի սրբավայրերից մեկում: Դեսպանի խոսքերով՝ հիշատակի խորհրդանիշ լինելուց բացի այն խորհրդանշում է նաև քրիստոնեական արժեքների վրա հիմնված հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու համերաշխությունը:

Խաչքարի պատրաստման և տեղադրման գործում իրենց նշանակալի ավանդի և աջակցության համար դեսպան Ղազարյանը Լեհաստանում ՀՀ դեսպանության անունից շնորհակալագրեր հանձնեց խաչքարի հեղինակ Գրիգոր Ասլանյանին, Սբ Լեռ սրբավայրի հոգևոր սպասավոր Յանուշ Յենդրիշեկին և նախաձեռնության կազմակերպիչ Մարեկ Մաժիկին:

Այնուհետև Հայաստանյայց Առաքելական Սբ եկեղեցու Լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ Աբեղա Ծատուրյանի կողմից իրականացվեց խաչքարի օծման կարգ, որին հետևեց Էկումենիկ աղոթք՝ Լեհ Կաթոլիկ եկեղեցու հոգևորականների հետ միասին:

Լեհաստանի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2005թ.-ի հունիսին: Ձայների մեծամասնությամբ ընդունված հայտարարությունում նշվում է, որ Սեյմը հարգանքի տուրք է մատուցում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հունիսի 4-ին հայտնի է դարձել, որ Լեհաստանի խորհրդարանում պատրաստվում է կոնվենցիա՝ ազգերի ինքնության պաշտպանության վերաբերյալ: Այս մասին հայտնել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության արևելագիտության վարչության բաժնի ղեկավար, պատմաբան Քրիստոֆ Յաբլոնկան՝ նշելով, որ խոսքն ազգության համար ցեղասպանության ենթարկված ազգերի իրավունքների պաշտպանությունն է:

Քրիստոֆ Յաբլոնկան նշել է, որ 1915թ.-ին հայերը, ինչպես քրիստոնյա մի շարք ազգեր, Օսմանյան Կայսրության կողմից ցեղասպանության են ենթարկվել, ուստի Լեհաստանի խորհրդարանը պատրաստվում է միջազգայնորեն բարձրացնել հանցագործության ենթարկված ազգերի հարցը: Ըստ նրա՝ ստեղծվում է պատմական տրիբունալ՝ մարդկության դեմ կատարած ոճրագործությունները ճանաչելու համար

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---