ՀԱՊԿ հատուկ ծառայությունների ղեկավարները կհավաքվեն Երևանում

ՀԱՊԿ հատուկ ծառայությունների ղեկավարները կհավաքվեն Երևանում

PanARMENIAN.Net - Հունիսի 7-8-ը Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ Անվտանգության խորհրդների քարտուղարների կոմիտեի նիստը: Նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության հակամարգի զարգացմանն ուղղված միջոցները միջազգային ահաբենչությանն ու ծայրահեղականությանն հակազդելու ոլորտում: Կքննարկվեն նաև ՀԱՊԿ տարածքում տարածաշրջանային անվտանգության ապահովմանն ուղղված այլ հարցեր, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Երևանյան նիստին կմասնակցեն ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

ԱԽ քարտուղարների կոմիտեն ՀԱՊԿ խորհրդատվական և գործադիր մարմին է, որը համակարգում է գործունեությունն անդամ երկրների ազգային անվտանգության ապահովման ոլորտում: Կոմիտեի կազմում են անդամ երկրների համապատասխան մարմինների ղեկավարները:

Ընթերցեք նաև. ՀԱՊԿ-ն աշխատում է միասնական խաղաղապահ զորակազմի ստեղծման վրա

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---