ԼՂ հակամարտությունը՝ Ալիև-Մերկել հանդիպման առանցքում

ԼՂ հակամարտությունը՝ Ալիև-Մերկել հանդիպման առանցքում

PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունիսի 7-ին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այս մասին հայտնել է Արցախպրեսը գերմանական Spiegel-ին հղումով:

Թերթի տեղեկություններով՝ հանդիպումը կայանալու է Գերմանիայի կառավարության նստավայրում: Կանցլերը հանդիպումն օգտագործելու է ղարաբաղյան հակամարտությունը քննարկելու համար, որը հերթական անգամ սրվել էր ապրիլին: Կքննարկվեն նաև օրակարգում ներառված երկկողմ հարցերը:

Գերմանիան, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, ԵԱՀԿ անդամներին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար վստահության մեխանիզմերի ձևավորման բյուջեի նախագիծը: Այդ մասին հունիսի 6-ին հայտարարել է Գերմանիայի դեսպան Մատիաս Քիսլերը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել ինչպես ղարաբաղյան, այնպես էլ ՀՀ դիրքերը:

Ընթերցեք նաև. Դեսպան. Գերմանիան իր միջոցներն է ներդրել վստահության մեխանիզմերի ձևավորման համար

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---