Արցախում ևս 1 համայնքային կենտրոն է կառուցվում ֆրանսահայերի օժանդակությամբ![]() 11 հոկտեմբերի 2016 - 17:08 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» հիմնադրամը ևս մեկ համայնքային կենտրոն է կառուցում ֆրանսահայերի օժանդակությամբ Արցախի Տումի գյուղում (Հադրութի շրջան): Համայնքային կենտրոնի կառուցումը «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացնում է Ֆրանսիայի իր տեղական մարմնի հովանավորությամբ: Ծրագիրը համաֆինանսավորում է ԼՂՀ կառավարությունը: Կարևորելով համայնքային կենտրոնների դերակատարումը համայնքի կյանքում՝ վերջին երեք տարվա ընթացքում, այլ ծրագրերին զուգահեռ, ֆրանսահայերը հովանավորել են մեկ տասնյակից ավել կենտրոնների կառուցումն Արցախում: «Ֆրանսահայ համայնքի կողմից կենտրոնների կառուցման շարունակական նախաձեռնությունը վկայում է, որ դրանք օգնում են առավել համակարգված լուծում տալ բնակիչների առօրյա խնդիրներին և դրական լիցք հաղորդում համայնքի կյանքին»,- նշում է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Երկհարկանի կառույցը մեկ հարկի տակ կկենտրոնացնի գյուղապետարանը, բուժկետը, գրադարանը, խաղասրահն ու համակարգչային սենյակը: 150 հանդիսատեսի համար կից կառուցվող դահլիճն էլ կծառայի համայնքի ամենատարբեր միջոցառումների անցկացմանը: «Վերջապես կկարողանանք համայնքի հավաքներն անցկացնել տեղում՝ առանց գյուղից հեռանալու: Իսկ արդի պայմաններով բուժկետ ունենալը կրկնակի անհրաժեշտություն է մեզ համար, քանի որ գյուղը Հադրութից գտնվում է 31կմ հեռավորության վրա, և հաճախ անհրաժեշտ է լինում այստեղ ծնունդներ ընդունել»,- նշում է գյուղապետ Էդիկ Մոսիյանը: 768 բնակիչ ունեցող Տումիում Հիմնադրամը տարիներ առաջ նաև վերանորոգել է ջրամատակարարման ցանցը, կահավորել գյուղի դպրոցն ու տրամադրել մանկապարտեզի գույքի մի մասը:Տումին Արցախի հնագույն գյուղերից է: Այստեղ պահպանված են մի շարք պատմական և մշակութային կոթողներ, հուշարձանների մասունքներ: Կարդացեք նաև՝ Գետավանում և Կոճողոտում համայնքային կենտրոններ են կառուցվում՝ ֆրանսահայերի օժանդակությամբ Արցախում բացվել է Կարմիր շուկա համայնքային կենտրոնը. Աջակցել են ֆրանսահայերը Մարտունու վերակառուցված մանկապարտեզը բացվել է. 150 երեխա է հաճախում ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |