Հայաստանը 2-րդն է National Geographic Traveler Awards 2016-ի մրցանակի հավակնորդների ցանկում

Հայաստանը 2-րդն է National Geographic Traveler Awards 2016-ի մրցանակի հավակնորդների ցանկում

PanARMENIAN.Net - «ՏուրՍտատ» գործակալությունը վերլուծել է National Geographic Traveler Awards 2016-ի մրցանակի ինտերնետ քվեարկության նախնական արդյունքները:

Հայաստանը 2-ն է National Geographic Traveler Awards 2016-ի մրցանակի հավակնորդների ցանկում «Տարվա բացահայտում» անվանակարգում ձայների 8%-ով: Հայաստանը զիջում է Վրաստանին, որն ունի 32% և առաջ է Իրանից, որը հավաքել է 6%: Հայաստանը նաև ներկայացված է «Լավագույն գաստրոնոմիական շրջագայություն» անվանակարգում:

Ըստ քվեարկության նախնական արդյունքների, RoomGuru.ru, TripAdvisor և Booking.com գլոբալ ինտերնետ ծառայություններն ամենապահանջվածն են ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում:

Ռուսաստանն առաջատար է ծովափնյա հանգստի, էքսկուրսիոն և էկոհանգստի, ինչպես նաև ընտանեկան և լեռնադահուկային հանգստի անվանակարգերում:

Ըստ «ՏուրՍտատի», «Առողջարարական հանգիստ» անվանակարգում առաջատարն Իսրայելն է, «էկզոտիկ հանգիստ» անվանակարգում` Կուբան, իսկ ներռուսաստանյան էթնիկ և բնապահպանական հանգիստ անվանակարգում առաջատարը Խակասիան է:

National Geographic Traveler Awards 2016-ի մրցանակի 23 անվանակարգում հաղթողին որոշելու առցանց քվեարկությունն անցնում է 2016-ի սեպտեմբերի 8-ից նոյեմբերի 6-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանը աշնանային արձակուրդներին երեխաների հետ ճամփորդող ռուսաստանցի զբոսաշրջիկների առաջին 10-ում է:Այդպիսի տվյալներ է հրապարակել հյուրանոցների որոնման RoomGuru.ru ինտերնետ ծառայությունը:Երևանն ընդգրկվել է նաև Ամանորի տոներին ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած քաղաքների առաջին 10-ում: Վարկանիշը հիմնված է 2016-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2017-ի հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցների որոնման և ամրագրման տվյալների վրա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---