ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի հարցով զեկուցողը՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում

ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի հարցով զեկուցողը՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Բոսնիա և Հերցեգովինայի պատգամավոր Միլիցա Մարկովիչի շուրջ կոռուպցիոն սկանդալն իր երկրում չի դադարում։

Բոսնիական Klix.ba կայքին հղումով Panorama.am-ը գրում է, որ ԵԽԽՎ սոցիալիստների խումբը, որի անդամ է Միլիցա Մարկովիչը, խնդրել է անկախ հետաքննություն իրականացնել ԵԽԽՎ-ում կոռուպցիայի հետ կապված։ Այս որոշումը, ինչպես գրում է կայքը, կայացվել է այն բանից հետո, երբ Հայաստանը Մարկովիչին մեղադրել է կողմնակալության ու հօգուտ Ադրբեջանի զեկույց պատրաստելու մեջ։

Միլիցա Մարկովիչը ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկուցողն էր։ Զեկույցը վերնագրված էր «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից»։ Այն ԵԽԽՎ-ում ընդունվեց 2016թ․-ի հունվարի 26-ին։

Նշվում է, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը Մարկովիչին մեղադրում էր նրանում, որ զեկուցողն իր զեկույցը պատրաստելիս հիմք է ընդունել միայն Ադրբեջանի տեսակետներն ու այդպես էլ չի այցելել Լեռնային Ղարաբաղ։

«Հայերը կարծում են, որ Միլիցա Մարկովիչն անտեսել է կողմերի տեսակետներն ու ընդգծում են, որ այս ամենի ետևում եղել է նույն պայմանավորվածությունը, ինչպիսին հօգուտ Ադրբեջանի ընդունված նախորդ բանաձևերի դեպքում էր, երբ ԵԽԽՎ նախկին պատգամավորի (Լուկա Վոլոնտե) հաշվին փոխանցվել էր անբացատրելի 2,4մլն եվրո»,-գրում է կայքը՝ նշելով, որ ԵԽԽՎ-ն միաձայն հայտարարություն է ընդունել, որով ԵԽԽՎ-ն պետք է ստեղծի անկախ մարմին ու պարզի կոռուպցիայի թաքնված դեպքերը։

Այս հարցի հետ կապված կայքը կապ է հաստատել Միլիցա Մարկովիչի հետ, ով ասել է, որ այս թեմայի շուրջ նոր մեկնաբանություն չունի ու այն անվանել «ծեծված» թեմա։

Մարկովիչը նաև նշել է, որ լինելու է ոչ թե նախաքննություն, այլ Սոցիալիստների խմբի պահանջով չափանիշների խստացում հետագա զեկուցողների համար՝ կանխարգելելու կոռուպցիան ու չարաշահումները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---