Ապրիլյան պատերազմի դեպքերով ՀՀ-ն 700 հայց է ներկայացրել ՄԻԵԴ` ընդդեմ Ադրբեջանի

Ապրիլյան պատերազմի դեպքերով ՀՀ-ն 700 հայց է ներկայացրել ՄԻԵԴ` ընդդեմ Ադրբեջանի

PanARMENIAN.Net - Ապրիլյան պատերազմի զոհերի, վիրավորների իրավունքների պաշտպանության հետ կապված 700-ից ավելի հայց է ներկայացվել եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի:

Այս մասին հայտնել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ում կայացած քննարկման ժամանակ:

Նա նաև հայտնել է, որ Ադրբեջանի կառավարությունը ևս հայտարարել է, որ մոտ 500-600 հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի, գրում է Aravot.am-ը:

«Իրենք կարող են ավելի մեծ թիվ էլ ներկայացնել, հարցի երկրորդ կողմն է, բայց փաստը հետևյալն է, որը շատ կարևոր է. ընդդեմ Հայաստանի ներկայացված հայցերով Հայաստանը պատասխանող կողմ է, Ադրբեջանի կողմից ներկայացված հայցերով Հայաստանը երրորդ կողմ է: Բայց երկու դեպքում էլ Հայաստանը եվրոպական դատարանի կողմից ծանուցվում է», - պարզաբանել է Կոստանյանը:

Այս պահին, Հայաստանը ծանուցվել է Ադրբեջանի կողմից ներկայացված 500 գործից ընդամենը 5-ով:

2016-ի ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների առաջին օրը Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը սկսել է միջազգային իրավապաշտպան հանրությանը ներկայացնել Ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տրված դաժանությունների և միջազգային իրավունքի կոպիտ խախտումների փաստերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---