ՄԱԿ-ում ներկայացվել է Լոռու ՍՄԱՐԹ նորարարական նախաձեռնությունը

ՄԱԿ-ում ներկայացվել է Լոռու ՍՄԱՐԹ նորարարական նախաձեռնությունը

PanARMENIAN.Net - Հայաստանը հզոր ներուժ ունի բազում ոլորտներում, այդ թվում՝ գաղափարների ուսումնասիրության և իրագործման: Այդ մասինՄԱԿ-ումհայտարարել է կազմակերպությունումՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը «Կայուն զարգացման նպատակների իրագործմանն ուղղված հանրօգուտ ներդրում և նորարարություն» խորագրով քննարկումների ժամանակ:

Կայուն զարգացման հարցերով ՄԱԿ-ի քաղաքական բարձրաստիճան ամենամյա ֆորումի շրջանակներում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Նյու Յորքում՝ կազմակերպության գլխամասային գրասենյակում, անցկացրել են կլոր սեղան-քննարկում:

Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) խորհրդի ատենապետ դոկտոր Գարո Արմենըներկայացրել է COAF-ի նորարարական ՍՄԱՐԹ նախաձեռնությունը. Ժամանակակից հաղորդակցական տեխնոլոգիաների և անգլերենի կատարելագործման շնորհիվ այն կապ է ապահովում Հայաստանի գյուղերի բնակչության և աշխարհի միջև. «Այս մոտեցման նպատակն է հայ գյուղացուն հասանելի դարձնել լավագույն կրթությունն ու մասնագիտական վերաորակավորումը։ Այս կերպ գյուղական համայնքների առաջընթացի թռիչքային մեկնարկը կտանք»։

2015 թվականի դեկտեմբերին Նյու-Յորքում անցկացված միջոցառման ընթացքում COAF հիմնադրամը ավելի քան $3.7 մլն հավաքեց Լոռիում կենտրոնը հիմնելու համար: Կենտրոնը տեղակայվելու է Դեբետ գյուղի մերձակայքում, այնտեղ դասավանդվելու են անգլերեն, արվեստ, երաժշություն, օրգանական գյուղատնտեսություն, սպորտ, առողջապահություն և այլ առարկաներ:

Ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը և Հայաստանի գյուղական համայնքների հզորացման իրենց տեսլականը նա նշել է, որ COAF-ի նորարական մոդելի շնորհիվ վերջին 13 տարիների ընթացքում նոր շունչ է առել 44 գյուղ, շուրջ 67.000 մարդու կյանք է փոխվել, ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Դի Կապրիոյի նվիրաբերած գումարը կուղղվի Լոռու մարզում ՍՄԱՐԹ կենտրոնին

«Մեր նպատակն է զորավիգ լինել Հայաստանի անտեսված համայնքների երիտասարդ սերնդին։ Սակայն մենք չենք կարող որակյալ կրթություն ապահովել ավերված շենքային պայմաններում»,- ասել է դոկտոր Գարո Արմենը։

Նախատեսված 20 ՍՄԱՐԹ կենտրոնները փոխելու են գյուղական Հայաստանի բնութագիրը՝ ծառայելով որպես կրթական և ստեղծագործական հանգույց այն տարածաշրջաններում, որոնք ներկայումս զուրկ են նման հնարավորությունից: Համաշխարհային նորարարության տեսանկյունից՝ դոկտոր Գարո Արմենն առաջարկել է ՍՄԱՐԹ մոդելը տեղայնացնել և գործարկել աշխարհի ցանկացած անկյունում. «Այն ունիվերսալ է ոչ միայն Հայաստանի, այլևամբողջ աշխարհի համար»։

ՄԱԿ-ի կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էին հայաստանյան այլ ազդեցիկ ձեռնարկություններ և ազմակերպություններ ևս` Սուրեն Ալոյան («Դասարան.am» կրթական ծրագիր), Մարի Լու Փափազյան (ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ), Քևին Ջոնս (SOCAP), Բենի Բաներջի (Stanford ChangeLabs), Միկա Ռիկկո (Sitra Fund) և Հանս Վահլ (INSEAD)։

Ընթերցեք նաև. Բեյրութից ճարտարապետական ընկերությունը Լոռիում կրթական կենտրոն կկառուցի

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---