ՀՀ ԱԺ-ն Արցախի ՊՆ-ին 10 մլն դրամ է նվիրել

ՀՀ ԱԺ-ն Արցախի ՊՆ-ին 10 մլն դրամ է նվիրել

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետություն այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպել է Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հետ:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Լևոն Մնացականյանին է փոխանցել ՀՀ ԱԺ պատգամավորների և աշխատակազմի կողմից պաշտպանության նախարարությանը տրամադրվող 10 միլիոն դրամի հավաստագիրը:

Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ Ազգային ժողովն իր աշխատակազմով` տնտեսական աշխատակցից մինչեւ ՀՀ ԱԺ նախագահ, իրենց ներդրումն են ունեցել այս հարցում: Արցախի ՊԲ հրամանատարը, շնորհակալություն հայտնելով նվիրատվության համար, նշել է, որ գումարը ծառայելու է Պաշտպանության բանակի և զինծառայողների առաջնային խնդիրների լուծմանը, հայտնում է ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունը

Հանդիպման ընթացքում ՊԲ հրամանատարը համառոտ ներկայացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող վիճակը, զորամասերում և բանակային առաջնագծում կատարված և կատարվող գործընթացները, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և այլն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---