Մնացականյանը՝ Լեոնտևի մասին. Պետք է վեր լինել այն ամենից, ինչ մարդկային արժանապատվությունից ցածր է

Մնացականյանը՝ Լեոնտևի մասին. Պետք է վեր լինել այն ամենից, ինչ մարդկային արժանապատվությունից ցածր է

PanARMENIAN.Net - Պետք է վեր լինել այն ամենից, ինչ մարդկային արժանապատվությունից ցածր է: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում՝ անդրադառնալով «Ռոսնեֆտի» մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևի արտահայտություններին Հայաստանի և հայերի մասին ապրիլ-մայիսի իրադարձությունների ժամանակ:

«Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի «Գլավտեմա»հաղորդումը հայտնվեց սկանդալի կենտրոնում, երբ հաղորդավարններ Միխայիլ Լեոնտևն ու Միխայիլ Յուրևը, խոսելով հայաստանյան իրադարձությունների մասին, համեմատականներ անցկացրեցին Հայաստանի և Ուկրաինայի «հեղափոխությունների» միջև՝ Հայաստանը «ՌԴ համար բեռ» համարելով, և կոչ անելով երկրի իշխանություններին «արյան մեջ խեղդել»՝ բողոքները:

Անդրադառնալով հայաստանյան իրադարձություններին՝ Զոհրաբյանը նշել է, որ դա զուտ ներքաղաքական գործընթաց էր, որը չուներ ոչ մի աշխարհաքաղաքական ուղղվածություն, ինչն ավելի քան հստակ ասվեց և ցուցադրվեց, իսկ եթե փորձագիտական հանրությունը, որոշ մարդիկ, դա չեն ընկալել, ապա ժամանակը ցույց կտա և նրանք ավելի հստակ կհասկանան դա:

Խոսելով այն մասին, որ Ռուսաստանի հայերի միությունն ու ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարել էին, որ Միխայիլ Լեոնտևի արտահայտություններից հետո դիմելու են համապատասխան մարմիններին՝ Մնացականյանն ասել է, որ Լեոնտևը ներողություն էր խնդրել ՀՀ վարչապետին հասցեագրված նամակում:

«Ես ներողություն եմ խնդրել, քանի որ խոստովանում եմ, որ որոշ արտահայտություններ ոչ այնքան կոռեկտ էին և շատ կտրուկ, և որ ոչ մի տարակարծություն չի կարող արդարացնել կոպտությունն ու խիստ կտրուկ արտահայտությունները»,-ասել էր Լեոնտևը Փաշինյանին հասցեագրված նամակի մասին:

«Բայց ինձ համար կարևոր է, որ մենք այդ ամենից վեր լինենք: Շատ ուշադրություն չհատկացնենք այն բաներին, որոնք մարդկային արժանապատվությունից ցածր են: Ես չեմ ասում՝ անտեսենք, բայց մեծ ուշադրություն չդարձնենք այնպիսի բաներին, որոնք չեն համապատասխանում նորմալ, արժանապատիվ վարքագծին»,-ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---