ԱՄՆ-ն լրացուցիչ $8.6 մլն կտա ՀՀ-ում ընտրական պրոցեսների բարելավմանը

ԱՄՆ-ն լրացուցիչ $8.6 մլն կտա  ՀՀ-ում ընտրական պրոցեսների բարելավմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի լրացուցիչ $8.6 մլն-ի ֆինանսավորում` հատկացվող ֆինանսավորման չափը հասցնելով մինչև $35.1 մլն-ի:

Համապատասխան նախագիծն ընդունվել է ՀՀ կառավարության հունիսի 27-ի նիստի օրակարգում:

Լրացուցիչ օժանդակությունն առաջին հերթին ուղղվելու է ընտրական գործընթացների թափանցիկությանը, հաշվետվողականության և արդյունավետության, ընտրական վարչարարության և ընտրական իրավական դաշտի բարելավմանը, ընտրողների կրթության ամրապնդմանը, ընտրական գործընթացներում քաղաքացիական ներգրավվածության խթանմանը, արդյունավետ ռազմավարական հաղորդակցության արշավների և հանրային շփումների խրախուսմանը, ինչպես նաև խորհրդարանի հետ ընտրողների կապի ամրապնդմանը:

Փոփոխությամբ նախատեսվում է նաև Համաձայնագրի ավարտի ամսաթիվը 2020 թվականի սեպտեմբերի 30-ից երկարաձգել մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը՝ ինչն էլ հնարավորություն կտա ավելի արդյունավետ դարձնել դրանով սահմանված ծրագրերի իրականացումը:

Ընթերցեք նաև՝ «ԱՄՆ ՄԶԳ լրացուցիչ $7.5 մլն կհատկացնի ՀՀ-ին»:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---