Կոնգրեսական․ Հայ համայնքի դեմ ատելությունը չպետք է հանդուրժել23 սեպտեմբերի 2020 - 12:28 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Facebook-ում արձանագրել է, որ ԱՄՆ-ում հայկական համայնքի նկատմամբ ատելության հանցագործությունները դժբախտաբար աճում են, և դրանք չպետք է հանդուրժել։ Նա անդրադարձել է Սան Ֆրանցիսկոյում հայկական դպրոցի վրա կրակոցին․ «Մենք բոլորս միասին կանգնած ենք՝ դատապարտելու համայնքի դեմ զզվելի և ատելությամբ լի հարձակումները»: Սան Ֆրանցիսկոյի ոստիկանությունը հայկական դպրոցի ուղղությամբ կրակոցից հետո հայ համայնքի կենտրոնններում պատահած միջադեպերը սկսել է դիտարկել և հետաքննել որպես հանցագործություններ ատելության հողի վրա: Սեպտեմբերի 19-ին Սան Ֆրանցիսկոյում կրակել էին հայկական դպրոցի ուղղությամբ։ Կրակոցն արձանագրել էին տեղում հերթապահող ոստիկանները, որոնք տարածքում հերթապահություն էին անում հուլիսին ադրբեջանցիների կողմից դպրոցի պատերին հակահայկական գրաֆիտներ թողնելուց հետո։ Բացի այդ, սեպտեմբերի 17-ին քաղաքում հրկիզել էին նաև հայկական եկեղեցուն պատկանող շենքը։ Հուլիսի 12-ից Տավուշում ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների ֆոնին աշխարհի տարբեր վայրերում ադրբեջանցիները հայերին սադրում էին ազգամիջյան բախումների։ Photo: Alex Wong/Getty Images Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | «Հայաքվեն» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը |