Արցախում Covid-19-ի 6 նոր դեպք կա

Արցախում Covid-19-ի 6 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (Covid-19) 6 նոր դեպք, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Վարակակիրներից 2-ը՝ Ստեփանակերտի, 2-ն էլ Շուշիի բնակիչներ են, նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ, ովքեր նախօրոք մեկուսացված էին: Մյուս հիվանդների մոտ, ովքեր ևս Ստեփանակերտի բնակիչներ են, կորոնավիրուսը հաստատվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախները հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Առողջացել է ևս 2 քաղաքացի:

Համավարակի բռնկումից ի վեր Covid-19-ն ախտորոշվել է 385 մարդու մոտ, որից 327-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում՝ 56, ընդհանուր մեկուսացված է 95 քաղաքացի:

Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 8-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 113 նմուշառում է իրականացվել: Ընդհանուր առմամբ, կատարվել է 13,789 փորձանմուշի հետազոտություն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախի Պահպանողական կուսակցության առաջնորդ, Դավիթ Բաբայանը ևս վարակվել է կորոնավիրուսով։

Համավարակի բռնկումից ի վեր Արցախում վարակից մահվան դեպքեր չեն գրանցվել, 2-ի անձի մոտ վարակը հաստատվել է, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---