Արցախում Covid-19-ի 17 նոր դեպք է գրանցվել

Արցախում Covid-19-ի 17 նոր դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Արցախում հաստատվել է կորոնավիրուսի (Covid-19) 17 նոր դեպք, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտի, 3-ը՝ Շուշիի, 1-ը՝ Դաշուշենի, 2-ը՝ Քարվաճառի, 1-ը Բրաջուրի բնակիչներ են, 1-ն էլ՝ ՀՀ քաղաքացի:

Շահումյանի շրջանի 3 քաղաքացու և ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուսը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վիրուսակիր մյուս քաղաքացիները նախկինում հաստատված օջախների կոնտակտավոր են՝ նախօրոք մեկուսացված:

Վարակի օջախները հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Առողջացել է 1 քաղաքացի:

Համավարակի բռնկումից ի վեր Covid-19-ն ախտորոշվել է 421 մարդու մոտ, որից 338-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 81, ընդհանուր մեկուսացված է 104 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 202 նմուշառում է իրականացվել:

Ընդհանուր առմամբ կատարվել է 14 245 փորձանմուշի հետազոտություն:

Համավարակի բռնկումից ի վեր Արցախում վարակից մահվան դեպքեր չեն գրանցվել, 2-ի անձի մոտ վարակը հաստատվել է, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։

 Ուշագրավ
«Աշխարհում որտեղ էլ հեղաշրջում լինի, մենք դա դատապարտում ենք»,-ասել է նա
Պեսկովը նշել է, որ իրավիճակը պետք է մնա սահմանդրական դաշտում
ՀՀ քաղաքացիները Վրաստան ժամանելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ PCR թեստի բացասական պատասխան
Ըատ նրա, Արցախի բնակչության անվտանգությունն առաջին հերթին պետք է ապահովի Պաշտպանության բանակը