Հռոմի պապ․ Աղոթում եմ Կովկասում խաղաղության համար

Հռոմի պապ․ Աղոթում եմ Կովկասում խաղաղության համար

PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր ավանդական կիրակնօրյա աղոթքում Կովկասում խաղաղության կոչ է արել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ծավալման ֆոնին։

«Կովկասից մտահոգիչ լուրեր են գալիս։ Աղոթում եմ տարածաշրջանում խաղաղության համար ու կոչ անում կողմերին՝ եղբայրության ուղղությամբ քայլեր անելու ու լուծելու հարցերն առանց ուժի կիրառման», - ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Սեպտեմբերի 27-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդհատել էր այցը Վատիկան ու հայտարարել շտապ ՀՀ վերադառնալու մասին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---