Քարդաշյանի կոչն ԱՄՆ-ին՝ Կոնգրեսից ու Սպիտակ տնից պահանջել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Արցախում![]() 27 սեպտեմբերի 2020 - 23:36 AMT PanARMENIAN.Net - Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ Արցախում հայերը հարձակման են ենթարկվել, և տեղի ունեցողը, չնայած ապակողմնորոշող լուրերին, ուղղակի «բախումներ չեն»։ Նա հայտնել է, որ աղոթում է խիզախ տղամարդկանց և կանանց համար, որոնք վտանգում են իրենց կյանքը` հանուն Հայաստանի և Արցախի պաշտպանության։ Քարդաշանի խոսքով՝ Հայաստանը դարձել է չհրահրված ադրբեջանական հարձակումների և դրանց ուղեկցող կանխատեսելի ապատեղեկատվական արշավի զոհը: Նա Բաքվին կոչ է արել դադարեցնել հարձակողական ուժի կրառումը, ԱՄՆ-ին՝ ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին և զգուշացնել Թուրքիային՝ դադարեցնել զենք և զինյալներ չուղարկել Բաքու։ Քարդաշյանը դիմել է իր հետևորդներին՝ խնդրելով կոչ անել ԱՄՆ-ին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը: «Ադրբեջանն արգելափակում է սոցցանցերը՝ բացառությամբ պատերազմական քարոզչության նյութերի»,- գրել է Քարդաշյանը Twitter-ում: Հայազգի աստղն իր հետևորդներին խնդրել է դիմել Սպիտակ տանն ու ԱՄՆ Կոնգրեսին, իսկ միջազգային դիտորդներին կոչ արել հետաքննել և դիմել միջազգային քաղաքական և դիվանագիտական միջոցների՝ կանխելու իրավիճակի անիմաստ սրումն ու ողբերգությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |