Երգչուհի Չիչերինան ադրբեջանական ԱԹՍ-ի կրակի տակ է ընկել

Երգչուհի Չիչերինան ադրբեջանական ԱԹՍ-ի կրակի տակ է ընկել

PanARMENIAN.Net - Ռուսաստանցի երգչուհի Յուլիա Չիչերինան Արցախում ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի կրակի տակ է ընկել։ Այս մասին հայտնում է WarGonzo տելեգրամյան ալիքը։

Նա նշել է, որ երգչուհին իրենց զրույցի պահին ապահով է եղել, թաքնվել է բլինդաժում։

Ըստ տեղեկությունների՝ նա Արցախում էր, հակամարտության հարցում աջակցում է հայկական կողմին։

Հոկտեմբերի 1-ին Արցախում ադրբեջանական հրետակոծության տակ էր ընկել նաև լրագրողների խումբ, որոնց թվում կային նաև օտարերկրյա լրագրողներ։ 4 լրագրող վիրավորվել էր:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---