ԱՄՆ դեսպանատան կոչն իր քաղաքացիներին՝ Երևանից հարավ ու մի քանի այլ ուղղությամբ չճամփորդել![]() 3 հոկտեմբերի 2020 - 09:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր երկրի քաղաքացիներին խուսափել Երևանից հարավ, Սևանա լճից արևելք, Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներից դեպի արևելք և մինչև Տավուշի մարզի Վրաստանի հետ սահմանը: Դեսպանատունը կոչ է արել չուղևորվել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան: Նաև հանձնարարել է իր աշխատակիցներին և իրենց ընտանիքների անդամներին չճամփորդել Երևանից դուրս։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |