Արցախի նախագահը վերադարձել է առաջնագծից

Արցախի նախագահը վերադարձել է առաջնագծից

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 4-ի առավոտյան վերադարձել է առաջնագծից, այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Եղել եմ տարբեր հատվածներում. ամենուրեք առկա է ոգևորություն, սխրանք, հերոսություն: Մեր հաղթանակն անկասելի է, քանի որ մեր պաշտպանների ցուցադրած վարքը հայ ժողովրդի հավաքական ուժի և հարատևության բացառիկ դրսևորում է»,-գրել է նա։

Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերն Արցախի նախագահը առաջնագծից հայտնել էր, որ պաշտպանության բանակը բարելավել է իր դիրքերը։ Նա նշել էր, որ առաջնագծում «նեղն ընկնելով» Ադրբեջանը սկսել է թիրախավորել բնակավայրերը ու հավելել, որ այդ ռազմական հանցագործությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանները։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---