Հայերը Լոս Անջելեսում մայրուղի են փակել․ Բողոքում են ադրբեջանա-թուրքական ագրեսիայից![]() 4 հոկտեմբերի 2020 - 10:19 AMT PanARMENIAN.Net - Հայերը Լոս Անջելեոսում ավտոմեքենաներով փակել են 101-րդ մայրուղին, փոխանցում է Fox 11 Los Angeles-ը։ Ըստ ֆեյսբուքյան օգտատերեր Արմեն Կարապետյանի՝ ցուցարարները պահաջում են, որ ամերիկյան լրատվամիջոցները մեկնաբանեն Արցախյան պատերազմը։ Նրա խոսքով՝ հայերը բողոքում են ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դեմ։ Լոս Անջելեսյան մայրուղու վրա մի քանի տասնյակ մեքենաներ դադարեցրել են երթևեկությունը, վարորդները դուրս են եկել փողոց` Հայաստանի ու Արցախի դրոշներով ու ազդանշաններ արձակելով։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |