Հարությունյան. Կրակը Գյանջայի ռազմական օբյեկտների վրա դեռ դադարեցվել է՝ խուսափելու անմեղ զոհերից

Հարությունյան. Կրակը Գյանջայի ռազմական օբյեկտների վրա դեռ դադարեցվել է՝ խուսափելու անմեղ զոհերից

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանձնարարել է այս պահի դրությամբ դադարեցնել կրակը ադրբեջանական Գյանջա քաղաքի ռազմական օբյեկտների ուղղությամբ՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար։ Հարությունյանը հակառակորդին կանգ առնելու կոչ է արել։

Նա հայտնել է, որ Պաշտպանության բանակը Գյանջայում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված: Իսկ եթե թշնամին համապատասխան հետևություններ չանի, հայկական բանակը շարունակելու է համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով և կազմաքանդելով թշնամու բանակը և թիկունքը:

Ավելի վաղ Արցախը զգուշացրել էր Ադրբեջանի քաղաքացիական բնակչությանը, որ հարվածներ է հասցնելու մեծ քաղաքներում ռազմական օբյեկտներին։ Դրանից քիչ անց հայտարարվեց Գյանջայի ռազմական օդանավակայանի ոչնչացման մասին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---