Արցախի կոչն Ադրբեջանի խոշոր քաղաքների բնակիչներին՝ լքել բնակավայրերը՝ թիրախավորվելու են ռազմական օբյեկտներ

Արցախի կոչն Ադրբեջանի խոշոր քաղաքների բնակիչներին՝ լքել բնակավայրերը՝ թիրախավորվելու են ռազմական օբյեկտներ

PanARMENIAN.Net - Հակառակորդը կրկին հրթիռակոծում է Արցախի Ստեփանակերտ և Շուշի քաղաքները։ Այդ կապակցությամբ Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա՝ կթիրախավորվեն ադրբեջանական մեծ քաղաքներում ռազմական օբյետներ։ Միաժամանակ դրանցում ապրող խաղաղ բնակչությանը կոչ է արվում լքել իրենց բնակավայրերը։ Այս մասին հայտնում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա։ Սակայն ի տարբերություն Բաքվի ահաբեկչական իշխանության, մենք թիրախավորում ենք ոչ թե քաղաքացիական բնակչությանը, այլ խոշոր քաղաքներում մշտական տեղակայում ունեցող ռազմական օբյեկտները։

Այդ քաղաքներում ապրող խաղաղ բնակչությանը կրկին կոչ ենք անում անհապաղ լքել իրենց բնակավայրերը, որպեսզի խուսափեն հնարավոր զոհերից»,- գրել է նա:

Հոկտեմբերի 3-ին Արցախը զգուշացրել էր Ադրբեջանի քաղաքացիական բնակչությանը, որ հարվածներ է հասցնելու մեծ քաղաքներում ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան հայկական քաղաքացիական ենթակառուցվածքների վրա շարունակական կրակին։

Դրանից քիչ անց հայտարարվեց Գյանջայի ռազմական օդանավակայանի ոչնչացման մասին։ Ավելի ուշ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ ժամանակավորապես դադարեցվում է կրակը այդ ռազմական օբյեկտների վրա՝ անմեղ զոհերից խուսափելու նպատակով, սակայն եթե թշնամին համապատասխան հետևություններ չանի, հայկական բանակը շարունակելու է համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով և կազմաքանդելով թշնամու բանակը և թիկունքը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին
Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ
---