Լավրով․ ՌԴ-ն, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն Ղարաբաղի մասով հայտարարություն են պատրաստում

Լավրով․ ՌԴ-ն, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն Ղարաբաղի մասով հայտարարություն են պատրաստում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները համատեղ նոր հայտարարություն են պատրաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է EAdaily-ն։

«Երեք համանախագահը (ԵԱՀԿ Մինսկի խմբի), որոնք ներկայանում են Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նախագահների անունից, հանդես են եկել ուժեղ հայտարարությամբ: Այժմ մենք հայտարարություն ենք պատրաստում երեք երկրի արտգործնախարարների կողմից», - ասել է նա:

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարներն ավելի վաղ կոչ էին անում հակամարտող կողմերին դադարեցնել բախումները, պարտավորվել բանակցություններ սկսել առանց նախապայմանների, դատապարտել են սրումը, ինչպես նաև ցավակցել զոհվածների և վիրավորների հարազատներին:

Լավրովը նաև հայտարարել է, որ ՌԴ-ն ԼՂ հարցով կապի մեջ է հայկական ու ադրբեջանական կողմերի, Թուրքիայի ու Իրանի հետ, փոխանցում է Radio Sputnik-ը։

Հոկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը հայտարարություն են տարածել՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները ղարաբաղյան հակամարտության շփման գծում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---