Ստեփանակերտը հրթիռակոծվում է համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով

Ստեփանակերտը հրթիռակոծվում է համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով

PanARMENIAN.Net - Ադրբեջանը հրթիռակոծում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Այս մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՝ նշելով, որ տուժածների մասին այս պահին տվյալներ չկան։

Ստեփանակերտին հակառակորդը հարվածում է «Գրադ» և «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---