Մատվիենկո․ ԼՂ կարգավիճակը որոշելու համար լրացուցիչ բանակցություններ են պետք

Մատվիենկո․ ԼՂ կարգավիճակը որոշելու համար լրացուցիչ բանակցություններ են պետք

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար լրացուցիչ բանակցություններ են պահանջվում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն՝ հավելելով, որ այդ հարցում Ռուսաստանն ակնկալում է նաև Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների ջանքերը։

«Փակագծերից դուրս է մնացել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, դա լրացուցիչ բանակցությոններ է պահանջում։ Անկասկած, մենք ակնկալում եքն ԵԱՀԿ, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, ինչպես նաև ԼՂ կարգավորման գործընթացում ներգրավված մյուս պետությունների ջանքերը։ Դեևես շատ բարդ աշխատանք կա առջևում»,- ասել է Մատվիենկոն, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ նրա՝ հակամարտությունը «ծխում էր, բորբոքվում, գրեթե 30 տարի է՝ ձգվում էր, բայց լուծում չէր գտնում»։

«Մենք կասեցրինք նոր զոհերի հայտնվելը, թույլ չտվեցինք հակամարտության հետագա սրում, նոր զոհեր։ Սա շատ բարդ համաձայնագիր էր, հեշտ չէր դրան հասնել։ Հավատացեք, ես գիտեմ, որ օր ու գիշեր շատ ծանր, համաձայնեցման լարված աշխատանք է տարվել։ Այսօր հենց ռուս խաղաղապահներն են պահպանում այդ համաձայնությունը, թույլ չեն տալիս խախտել դրա պայմանները, վերադառնալ զինված բախումների, նպաստում են խաղաղ կյանքի հաստատմանը, փախստականների վերադարձին»,-ասել է Մատվիենկոն։

«Այսօր ՌԴ խաղաղապահներին կողմերը, ինչպես նաև Ադրբեջանի և ՀՀ բնակիչները, ընկալում են որպես եղբայրական ժողովրդի ջանքեր՝ ուղղված հակամարտության վերջնական լուծմանը նպաստելուն»,- ասել է նա։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---