ANCA-ն՝ Բայդենին․ Ադրբեջանը և Թուրքիան Սյունիքի վրա հարձակում են պատրաստում

ANCA-ն՝ Բայդենին․ Ադրբեջանը և Թուրքիան Սյունիքի վրա հարձակում են պատրաստում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) դիմել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին և պետքարտուղար Էնթոնի Բլինկենին՝ նախազգուշացնելով Հայաստանի դեմ սպասվող «ադրբեջանա-թուրքական ագրեսիայի» մասին:

«Ադրբեջանը և Թուրքիան նախապատրաստում են հարձակում Սյունիքի վրա: Հայաստանը կդառնա հաջորդ հարձակման թիրախը»,- Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ANCA-ն:

44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը Արցախում զիջումների է գնացել։ Սյունիքում ևս որոշ բնակավայրերից հողակտորներ և տներ են մնացել ադրբեջանական կողմում։ Պատերազմից հետո պարբերաբար ակտիվանում են նաև քննարկումները Սյունիքի անվտանգության ապահովման հարցով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---