HALO Trust-ի մասին հրապարակումն Արցախի ԱԱԾ-ում է

HALO Trust-ի մասին հրապարակումն Արցախի ԱԱԾ-ում է

PanARMENIAN.Net - Բրիտանական HALO Trust-ի՝ Արցախի ականապատ տարածքների մասին Թուրքիային տեղեկություն փոխանցելու մասին տվյալն ԱՀ դատախազությունն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն։

Արցախի դատախազությունից հայտնում են, որ հրապարակումն ուղարկվել է՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար։

Կազմակերպության կողմից Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզները թուրքական հատուկ ծառայություններին փոխանցելու մասին հայտնել էր Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։ Նրա խոսքով՝ քարտեզների փոխանցման պատճառով պատերազմի ընթացքում հակառակորդը կարողացել է բարեհաջող անցնել ականապատված տարածքներով։ Ավագյանն ավելի վաղ նշել էր նաև, որ իրենց ստացած տեղեկությունները ենթակա են ստուգման, և միայն դրանից հետո որոշում կկայացվի։ HALO Trust-ից հերքել էին թուրքական հատուկ ծառայություններին Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզ չեն փոխանցել:

Ընթերցեք նաև․HALO Trust. Սուտ են թուրքերին Արցախի ականադաշտերի քարտեզներ փոխանցելու մասին լուրերը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---