Լավրովը կհանդիպի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին![]() 26 մարտի 2021 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպումներ կունենա ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպումը նախատեսված է ապրիլի 2-ին։ «ԱՊՀ ԱԳՆԽ շրջանակում հնարավոր հանդիպումների թվում է ՌԴ ԱԳ նախարարի շփումը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ»,- ասել է Զախարովան։ Լավրովն ու Այվազյանը վերջին անգամ հանդիպել են Մոսկվայում՝ փետրվարի 18-ին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |